Անահիտ Կիրակոսյանն աշխատում է Երեւանի կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, բարի լույս մաղթում «Շանթ»-ի ուղիղ եթերից: Այս ամենից զատ, 23-ամյա դերասանուհին իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ընտանիքին ու երեխաներին: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել է ամուսնական զույգին, փոքրիկ Հայկին եւ նրանց շնիկին:): Զբոսանքի համար ընտրել էինք նրանց տան բակը, սակայն մեր հյուրընկալման ժամանակ նրանց դուստրերը' 12-ամյա Լաուրան եւ 10-ամյա Աննան դպրոցում էին:

 

Երեխաների մասին


Անահիտ. Հայկը շատ է սիրում ջրի հետ խաղալ, կարդալ չգիտի, բայց «տա-տա-տա» է ասում ու գիրքը թերթում: Չգիտենք' ինչ մասնագիտություն կընտրի, ատամհատիկն էլ չենք արել, քանի որ այդ ժամանակ երեք երեխաս էլ ջրծաղիկով վարակվեցին: Օրվա ընթացքում բոլորս էլ հասցնում ենք Հայկին խնամել: Ամուսինս ինձ շատ է օգնում, այն պապաների շարքին չի դասվում, որ երեխային սիրի ու հեռուստացույց նայի: Անգամ քնեցնում է, միայն կերակրելու հարցն է ինձ վրա, եթե, իհարկե, Արտակը խնձոր կամ գաղտնի կերպով խորոված չի տալիս :): Դեռ նոր էր մեր տղան ծնվել, լուրջ նայեց ու ասաց' «Բալես, հերիք է կաթ խմես, արի գնանք խորոված ուտելու»:):

Արտակ. Երբ տանը չենք լինում, երեխային խնամում է Անահիտի մայրը, որը մանկավարժ է եւ դայակի փորձ ունի: Աղջիկներս էլ շատ լավ գլուխ են հանում:

 

Շարունակությունը` այստեղ: