Նախկինում մտերիմ ընկերուհիներ Թինա Կանդելակին և Քսենիա Սոբչակը վիրտուալ պատերազմ են սկսել: Բանն այն է, որ Քսենիա Սոբչակն իր միկրոբլոգում գրել է, որ իր տեղեկությունների համաձայն' Կիրիլ Պատրիարքը Դուբայում հանգստացել է 7-աստղանի Բուրջ Էլ Արաբ հյուրանոցում: Պարզվում է՝ նոյեմբերյան տոներին Դուբայ հանգստանալու է մեկնել նաև Կանդելակին… Ռամզան Քադիրովի հետ: Եվ ավելացրել է, որ պատրիարքը Բուրջ Էլ Արաբում, ամեն դեպքում, ավելի հզոր է: Սրան ի պատասխան' Կանդելակին գրել է, որ Սոբչակին բուժելու ժամանակն է «կանդելակիմանիա» կամ «կանդելակիֆոբիա» հիվանդությունից, քանի որ վերջինս վերջին շրջանում տեսնում է նրան ամենուր՝ պատրիարքի, Ռամզանի, Պուտինի կողքին: Եվ վերջում խոստացել է Սոբչակին տալ 500.000 դոլար, եթե վերջինս ապացուցի, որ Կանդելակին նոյեմբերին Դուբայում է: