Ladynews.am-ը գրում է.
Որոշել եք երեխա ունենա՞լ, ուրեմն պետք է մտածեք ոչ միայն Ձեր, այլ նաև ապագա հայրիկի առողջության մասին:
Տղամարդու պտղաբերության համար սնունդը շատ կարևոր է: Հարվարդի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ մշակված միսը՝ երշիկի, նբերշիկի և խոզապուղտի տեսքով, բացասաբար է անդրադառնում տղամարդու պտղաբերության վրա: Նրանք այդպիսի եզրահանգման են եկել՝ հետևելով 156 ամուսնացած տղամարդկանց, ովքեր կանգնել են խնդրի առջև:
Այպես՝ այն տղամարդիկանց սերմնահեղուկում, ովքեր տարված են եղել նրբերշիկով, երշիկով ու խոզապուխտով, առողջ սերմնաբջիջները 30 անգամ քիչ են եղել, քան այն տղամարդկանց, ովքեր նախապատվությունը տվել են ձկնեղենին:
«Մենք պարզել ենք, որ մշակված մսի օգտագործումը բացասաբար է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, իսկ, օրինակ, ձկնեղենը' ընդհակառակը»,- նշել է Մարիամ Աֆեյխը:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ տղամարդու պտղաբերության վրա դրական են անդրադառնում մրգեղենի և բանջարեղենի մեծ քանակությամբ օգտագործումը: Տղամարդիկ, ովքեր շատ են օգտագործում նշված մթերքները, գրեթե խնդիրներ չեն ունենում: