Tert.am-ը գրում է.

 

Հռոմի կինոփառատոնի ժամանակ Սքարլետ Յոհանսոնը մրցանակի է արժանացել լավագույն դերակատարման համար:

Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը՝ հոլիվուդյան դերասանուհին պարգևատրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Her ֆիլմում իր ելույթի համար: Թեև Սքարլեթը ֆիլմում չի հայտնվում, նրան մրցանակ է շնորհվել ձայնի համար, ինչից հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել Հռոմում:

Կինոփառատոնի ժյուրին 28-ամյա դերասանուհուն մրցանակ է շնորհել Her ֆիլմում համակարգչային ծրագրի ձայնը ապահովելու համար: Ֆիլմը մոտ ապագայի մասին է, որում գլխավոր հերոսը դժվարին ամուսնալուծությունից հետո սիրահարվում է համակարգչային ծրագրին: