Tert.am-ը, հղում տալով, The Telegraph-ին ներկայացրել է աշխարհի ամենաբարձր կառույցները, որտեղ կարելի է բնակվել:
Բուրջ Խալիֆա
Բուրջ Խալիֆա երկնաքերը, որի անվանումն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Խալիֆայի աշտարակ», աշխարհի ամենաբարձր կառույցն է: Դուբայում 2010-ին բացված շինության բարձրությունը 828 մետր է: 163 հարկերից բաղկացած կառույցն իր տեսքով արտացոլում է իսլամական ճարտարապետության հիմնական տարրերը:
Trump International Hotel & Tower
Trump International հյուրանոց-աշտարակը գտնվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: Կառույցի բարձրությունը 423 մետր է: 2009-ին բացված շինությունը բաղկացած է 98 հարկերից: Այն անվանվել է անշարժ գույքի ոլորտում հայտնի մեծահարուստ գործարար Դոնալդ Թրամփի անունով:
Princess Tower
Դուբայի Princess Tower աշտարակը, որի բարձրությունըտ 413 մետր է, կազմված է 101 հարկից: Այն բացվել է 2012-ին: Princess Tower-ը աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակն է:
Keangnam Hanoi Landmark Tower
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղակայված Keangnam Landmark Tower աշտարակի բարձրությունը 336 մետր է: 2012-ին բացված շինությունը բաղկացած է 72 հարկերից: Կառույցն օգտագործվում է որպես գրասենյակ, հյուրանոց և բնակելի շինություն:
Շարունակությունը` այստեղ: