Life.panorama.am-ը գրում է.

 

Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան Մոսկվայի սրճարաններից մեկում հայտնվել է մի ամրակազմ տղամարդու հետ:

Ներկաների ուշադրության կենտրոնում հայտնված զույգը հրաժարվել է լուսանկարվել, փոխարենը' նստել է սրճարանի անկյունում գտնվող սեղաններից մեկի շուրջ և սկսել մտերմիկ զրուցել: Ըստ աղբյուրի՝ Գագարինան հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ուղեկիցը իր անձնական ոճաբանն է:

Ողջ երեկոյի ընթացքում զույգը միմյանց ձեռքերը բռնած են եղել: Տղամարդը մերթ շոյել է երգչուհու իրանը, մերթ ուղղել նրա զգեստի որոշ հատվածներ: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն, այս անհայտ երիտասարդը երգչուհուն պետք է իր իրական սիրեկանին՝ հայտնի պրոդյուսեր և երգահան Կոնստանտին Մելադձեին քողարկելու համար: