Մենք անհամբեր սպասում ենք ամռան գալուն, իսկ ամառն այնքան արագ է անցնում: Ցանկանում ենք մի քիչ էլ տաքանալ արևի տակ, շնչել ծաղիկների բույրը, սակայն հեքիաթն ավարտվում է' տեղը զիջելով անձրևոտ ու խոնավ աշնանը: Ամառային հիասքանչ պահերը մնում են անցյալում' դառնալով սթրեսի առաջացման պատճառ: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի խորհուրդներ' աշնանային սթրեսները հաղթահարելու:

Պահպանեք Ձեր հոգեբանական էներգիան: Անհրաժեշտ է պահպանել հոգեբանական վիճակը, որը խոցելի է դառնում հատկապես աշնանը:

 

Աշխատեք հեռու մնալ Ձեզ համար անցանկալի մարդկանցից: Ինչպե՞ս դա անել: Եթե մարդը Ձեզ առաջիկայում պետք չէ, ապա մոռացեք նրա մասին' խուսափելով սկանդալներից ու տհաճ խոսակցություններից: Այդպես Դուք կպահպանեք Ձեր էներգիան և կազատեք Ձեզ սթրեսային վիճակներից:

 

Շատ ծիծաղեք: Ինչպես հայտնի է, ծիծաղը նվազեցնում է սթրեսածին հորմոնների քանակը և բարձրացնում դիմադրողականությունը: Երեխաները ծիծաղում են օրվա ընթացքում 300 անգամ, իսկ մեծահասակները' 15-100 անգամ: Գուցե երեխաներից սովորե՞նք կյանքից հաճույք ստանալ: Համացանցում կարդացեք ծիծաղելի պատմություններ' աշխատելով ստեղծել ծիծաղելու համար համապատասխան իրավիճակ:

 

Փոխեք ինտերիերը: Մտածեք' ինչն է տան ձևավորման մեջ Ձեզ դադարել դուր գալ, ի՞նչն է խանգարում, ի՞նչը կուզեիք փոխել: Գուցե արժի' վառ գույնի վարագույրներ կախել, փոխել պատերի պաստառը, դասավորել դարակները: Աշունը հրաշալի ժամանակ է անելու այն, ինչն ամռանը չեք արել:

 

Զբաղվեք հաճելի գործերով: Ոչ մի բան այնպես չի ազատում սթրեսից, ինչպես հաճելի զբաղմունքը: Գտեք Ձեզ համար հաճելի զբաղմունք և աշունն աննկատ կանցնի:

 

Շողիկ Գալստյան