Շատ հաճախ դեմքի վրա առաջացող սև կետերը՝ կոմեդոնները, աղջիկների համար իսկական գլխացավանք են: Դրանք առաջանում են մաշկի մահացած բջիջներից և փոշու մանր հատիկներից, որոնք խցանում են ճարպագեղձերը: Դեմքի վրա առաջացած անցանկալի հետքերից ազատվել կարելի է նաև տնային պայմաններում: Արդյունավետ փիլինգ կարելի է անել մի քանի ձևով. առաջարկվում ենք տնային պայմաններում իրականացվող մի քանի տարբերակ.
Վարունգի հյութը քամել, ավելացնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուր և 1 թեյի գդալ մանր ծովային աղ: Բոլոր բաղադրիչները լավ խառնել և ավելացնել 2-3 կաթիլ եթերայուղ, օրինակ՝ վարդի: Միասեռ զանգվածը հարկավոր է քսել դեմքին, 10 րոպե անց գոլ ջրով լվանալ:
Կա ևս մեկ միջոց, որի կիրառման դեպքում՝ նույնպես կունենաք հարթ և գեղեցիկ մաշկ: 1 ճաշի գդալ լոռամիրգը տրորում ենք, ավելացնում 1 թեյի գդալ նշայուղ: Խառնում ենք, ավելացնում 2-3 կաթիլ նարնջի յուղ: Վերցնում ենք 0.5 բաժակ վարսակի ալյուր և 1 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ: Բոլոր բաղադրիչները լավ խառնում և քսում ենք դեմքին: 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում ենք:
Շատ արդյունավետ է նաև այս դիմակը:
Կիտրոնը մեջտեղից կիսեք երկու հավասար մասերի: Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր: Մեղրի ու կիտրոնի խառնուրդը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան՝ ճակատին, քթին, կզակին: Խառնուրդը դեմքին պահեք 5 րոպե, այնուհետ լավ լվացեք սառը ջրով: