Ռուս ճանաչված մոդել Նատալյա Վոդյանովան պատրաստվում է 4-րդ անգամ մայրանալ, ինչի մասին Facebook-ում հայտնել է նրա սիրելին՝ ֆրանսիացի միլիարդատեր Անտուան Առնոն։
«Բոլորին ողջո՜ւյն։ Այսօր ես հիանալի նորություն եմ հայտնելու. մայիսին ես ու Նատաշան երեխա ենք ունենալու, որը կլինի նրա համար 4-րդ երեխան, իսկ ինձ համար՝ առաջինը։ Մենք շատ երկար ենք երազել, որպեսզի նրա հրաշալի բալիկները եղբայր կամ քույրիկ ունենան, և ահա, մեր երազանքն իրականություն է դառնում»,-գրել է LVMH կոնգլոմերատի բազմամիլիարդանոց կարողության ժառանգորդը։
Առնոն նաև կատակել է՝ ասելով, որ հույս ունի, որ իրենց փոքրիկը կժառանգի Նատաշայի գեղեցկությունն ու իր հումորի զգացումը, այլ ոչ թե հակառակը։