Ֆլորիդայի լողափում Hammerhead շնաձուկը, որը ափ է դուրս եկել ձկնորսի օգնությամբ, հենց լողափին լույս աշխարհ է բերել իր ձագերին: Լողափին հավաքված մարդիկ զարմանքով դիտել և նկարահանել են տեսարանը, ներկայացնում է Daily Mail-ը:

Մարդիկ հավաքվել են ափի մոտ, երբ ձկնորսը ջրից դուրս է բերել շնաձկանը, ինչից հետո էլ կաթնասունը սկսել է ծնել:

Լողափի ոստիկաններն ավելի ուշ տեղեկացրել են, որ կենդանին այդպես էլ չի վերադարձել ջուրը՝ չնայած աշխատակիցների ջանքերին:

Ձագերը հեռացել են լողալով, ինչպես լինում է շատ դեպքերում, քանի որ վերջիններս ծնվելուց հետո բավականին ինքնուրույն են լինում: Սակայն շնաձուկը, մնալով ափին, սատկել է: