Այսօր դերասանուհի Արփինե Իսրայելյանի ծննդյան օրն է. նա նշում է 23 ամյակը: Ըստ Արփինեի' արդեն երկու տարի է' հատուկ ծննդյան տոն չի կազմակեպում: Պարզապես հյուրընկալում է բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում իրենց տուն գնալու և շնորհավորելու: Այս տարի ևս Արփինեն ընտանեկան միջավայրում է տոնելու տարեդարձը: ESem.am-ի հետ զրույցի ընթացքում նա շատ ուրախ էր, քանի որ առավոտվանից ամուսնու հետ նշում է տոնը և բազում զանգեր ու շնորհավորանքներ է ստացել:
«Կեսգիշերին ընկերուհուս տանն էի, որտեղ նա տոնական հրավառությամբ շնորհավորեց ինձ: Այնուհետև ամուսինս ծաղկեփնջով իմ եկավ հետևիցս ու շնորհավորեց ինձ»,-ասաց դերասանուհին:
Արփինեի խոսքերով' տարատեսակ ուտեստներ է պատրաստել ու սպասում է հյուրերին: «Անկախ նրանից' տոն է, թե ոչ, մեր դռները միշտ բաց են բոլորի առաջ,-հավելեց Արփինեն, ով ամեն տարի իր ծննդյան տոնին հրաշքի է սպասում,- այդ հրաշքը միշտ կատարվում է ուրախ տրամադրության և շնորհավորանքների միջոցով»:
Հոբելյարի փոխանցմամբ' ավելի շատ սիրում է նվիրել, քան նվեր ստանալ: Ամեն դեպքում Արփինեի համար հաճելի է նվերներ ստանալ, իսկ ամենասպասված նվերներից են ծաղկեփունջն ու տորթը, որոնց պակասը դերասանուհին չի զգում:
ESem.am-ը շնորհավորում է Արփինեին և ստեղծագործական հաջողություններ ցանկանում:
Շնորհավորեց' Արևիկ Իսաջանյանը