Ճանաչված մոդել Դաուտցեն Քրեզը վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում աղջիկների առջև: Նրա կարծիքով՝ ամսագրերի վրա եղած մոդելներն այնքան իդելական տեսք չունեն, որքան թվում է:
Victoria’s Secret-ի ներքնազգեստները գովազդող մոդելը խոսել է ի օգուտ բնական գեղեցկության: Նա խոստովանել է, որ մոդելներն այնքան գրավիչ ու գեղեցիկ չեն, ինչքան երևում են ամսագրերի շապիկներին:
«Մոդելների գեղեցկությունն ընդամենը ճիշտ ընտրված լույսերն են, ֆոտոշոպը և այլ շտկումներ»,-խոստովանել է Քրեզը: «Ես դրա համար ինձ մեղավոր եմ զգում հասարակ աղջիկների առջև, ես հասկանում եմ, որ նմանատիպ լուսանկարները կարող են պատճառ դառնալ, որպեսզի աղջիկներն իրենց ինքնավստահ չզգան: Բայց ես միշտ ասում եմ՝ իրականում այնպիսին չեմ, ինչպիսին նկարում»,- պատմել է Քրեզը New York Post-ին տված հարցազրույցում:
Ի դեպ, նշենք, որ հիմա շատ աստղեր չեն խուսափում իրենց առանց դիմահարդարման նկարները գցել համացանց: Գուցե դա անում են, որպեսզի երկրպագուներին ցույց տան, որ այնպիսին չեն, ինչպսին իրականում: