Հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը կրկին միասին են: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Դերասանները կրկին դրել են իրենց ամուսնական մատանիները և վերադարձել Նյու-Յորքում գտնվող իրենց բնակարանը: Վերջին տոները նրանք նույնպես միասին են անցկացրել:
Ըստ աստղային զույգի ընկերների' ամուսինները շատ երջանիկ են: Իրենց բաժանումը նրանք անվանել են աշխատանքներ ամուսնության վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Զետա-Ջոնսը և Դուգլասը որոշել են ամուսնալուծվել 13 տարվա համատեղ կյանքից հետո: