Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը կրկին միացել են և ապրում են միասին՝ այս տարվա սկզբին ժամանակավորապես առանձին ապրելուց հետո։
Զույգը, որ ունի 2 երեխա, փորձում է հաշտվել, ինչի մասին է վկայում 69-ամյա Մայքլ Դուգլասի տեղափոխումն իրենց բազմամիլիոն դոլար արժեցող Բեդֆորդի բնակարան։
Ըստ Daily mail-ի աղբյուրի, հաշտեցման քայլը կատարել է Մայքլը՝ խնդրելով 44-ամյա Քեթրինին ևս մեկ հնարավորություն տալ իրենց հարաբերությունները կարգավորելու համար։
«Քեթրինը համաձայնել է։ Եվ արել է այն ոչ միայն երեխաների համար։ Երբ նրանք լավ են միմյանց հետ, կարող են իրենց խնդիրները լուծել իրենց տանը։ Քեթրինը երջանկության գագաթին է այժմ»,-ասել է Daily mail-ի աղբյուրը։
Դերասանուհին իսկապես շքեղ տեսք ուներ կիրակի օրը, երբ մասնակցում էր «Պար դաշինք հիմնադրամի» միջոցառմանը Նյու Յորքում։ Դերասանուհին կրում էր Dennis Basso-ի շքեղ զգեստն ու իր ամուսնական մատանին։