Սորղումը լայնորեն տարածված է Ասիայում: Նրա հատիկներից ստանում են ալյուր, օղի: Մնացորդները ծառայում են որպես անասնակեր: Այժմ մշակաբույսին ուշադրություն են դարձնում բժիշկները: Դիետոլոգ Նիլանջանա Սինգհն ընգծում է. եթե սորղումը համեմատենք բրնձի ու ցորենի հետ, ապա դրանում կալցիումի պարունակությունն ավելի շատ է: Բացի այդ դրանում առկա են սպիտակուցներ, երկաթ ու բջջանյութ, գրում է News.am-ը:
Մթերքը բավական օգտակար է սրտի առողջության համար ի հաշիվ հակաօքսիդանտներիմ պոլիֆենոլների ու մոմանյութի: Մոմանյութում առկա են պոլիկանզոլներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի քանակը: Հետո սորղումն օգտակար է ճիճվային հիվանդությունների ժամանակ: Դրա հիբրիդային տարատեսակներն օգտագործվում են նման հիվանդների համար հատուկ մթերքների արտադրության ժամանակ:
Սորղումից պատրաստում են ալյուր, շիլա: Այն կարող են խառնել ձավարի մյուս տեսակների հետ՝ ավելացնելով սննդային արժեքը: Կարեւոր է նաեւ, որ սորղումը դիմակայուն է երաշտներին: Այս հանգամանքն այն դարձնում է կատարյալ գյուղատնտեսական մշակաբույս: