«Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանի երրորդ բալիկի լույս աշխարհ գալու մասին ESem.am-ը պատմել է: Վերջերս կայացել է փոքրիկ Մենուայի ատամհատիկի արարողությունը, որի մասին խոսել ենք բազմազավակ մայր Գոհարի հետ:

 

«Մենուայի հորաքույրն ու հորեղբոր աղջիկն էին Ռուսաստանից ժամանել և մենք որոշեցինք փոքրիկի ատամհատիկը կազմակերպել»,-պատմեց գեղեցկուհին, ում փոխանցմամբ' հյուրերին շատ է դուր եկել հայկական ավանդույթներով արված արարողությունը, քանի որ նրանք չեն իմացել արարողակարգը:

 

 

Ատամհատիկի ժամանակ Գոհարը փոքրիկի առջև ոչ թե տարատեսակ իրեր է դրել, ինչպես դա անում էին նախկինում, այլ ընտրել է գունավոր փուչիկների տարբերակը. «Փուչիկների մեջ թղթեր էի դրել, որոնց վրա էլ գրված էր տարբեր մասնագիտություններ. Մենուան ընտրեց երաժշտի թղթիկը»: Գոհարի խոսքերով'փոքրիկն իսկապես երաժշտասեր է և մշտապես մեղմ երաժշտություն լսելով է քնում:

 

Չնայած զբաղվածությանը, Գոհարը ժամանակ է գտել ու մասնակցել նախապատրաստական աշխատանքներին. իր խոսքերով'չափից շատ աշխատանք է արել. «Միայն սեղանի ձևավորումը պատվիրեցինք, սակայն եթե ժամանակ ունենայի, ինքս ավելի հետաքրքիր մի բան կանեի»:

 

Ըստ Գոհարի' որդու լույս աշխարհ գալուց հետո ավելի քիչ ժամանակ է կարողանում տրամադրել աղջիկներին' Մելինեին և Բիայնային: «Աղջիկներս սիրում են, որ ես իրենց լողացնեմ, քնելուց առաջ գիրք կարդամ, սակայն ժամանակ առ ժամանակ չեմ հասցնում»,-իր հաճելի պարտականությունների մասին խոսելիս ավելացրեց Գոհարը:

 

ESem.am-ը անհոգ ու առողջ մանկություն է մաղթում փոքրիկներին:

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը