PressIdent.am-ը գրում է. Վերջին շրջանում երբեմնի տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հաճախ է պեղում իր արխիվներն ու սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակում մոտ մեկ տասնամյակ առաջ կատարված իրադարձությունների վկայությունները` լուսանկարների տեսքով:

 

 

Դրանցից մի քանիսում մեր գեղեցկուհին փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ է. տարիներ առաջ, երբ Գոհարը ԱՄՆ-ում էր բնակվում և սովորում, ինչպես նաև զբաղվում մոդելային գործունեությամբ, նա պատիվ է ունեցել նկարահանվելու գովազդային հոլովակում և պաստառներում, ոչ ավել ոչ պակաս, անձամբ աշխարհահռչակ աստղի` Ջեքսոնի հետ:

 

 

Մյուս լուսանկարներն էլ ավելի հին են. դրանցում «Միսս Հայաստան» և «Միսս ԱՊՀ» ճանաչված տակավին երիտասարդ Գոհարն է: Տարբեր թերթերից արված լուսանկարներում ակնհայտ երևում է վերտառությունը` ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկն ապրում է Հայաստանում:

Այո, հպարտորեն պետք է նշել, որ այսօր էլ այդ գեղեցիկ կինը, արդեն նաև՝ բազմազավակ մայրը բնակվում է մեր երկրում:

 

 

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


Գեղեցկուհու անցյալը հանրայնացրեց` Հայկ Հայկյանը