Արեւիկ Ալավերդյանը 26-ամյակը Երեւանում նշեց ընկերուհիների շրջապատում, այս տարի 27-րդ տարեդարձն առաջին անգամ տոնում է Փարիզում' ամուսնու հետ: BRAVO.am-ը կապ է հաստատել փոփ-ռոք երգչուհու հետ, որն ամուսնությունից հետո հրաժեշտ է տվել բեմին.“Այսօր շատ երջանիկ եմ, բայց միեւնույն ժամանակ տխրում եմ, որ հարազատներս, ընկերուհիներս կողքիս չեն: Նրանք միշտ ինձ շրջապատել են սիրով եւ գեղեցկացրել իմ ծննդյան օրերը”:

Հոբելյարի խոսքով' սիրելին' Հայկ Շահբազյանը, ուղիղ կեսգիշերին է շնորհավորել իրեն.“Փոքր տորթով, որի վրա մոմ էր դրել, “ծնունդդ շնորհավոր” երգելով մոտեցավ ինձ: Հուզվեցի, երեւի այն պատճառով, որ այս օրը երբեք միասին չենք կիսել: Ինձ մաղթեց երկար ու երջանիկ տարիների կյանք, իհարկե, իր կողքին:)”:

Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանը

 

Շարունակությունը՝ այստեղ: