Նոյեմբերի մեկից մինչ ամսվա վերջ Էրիկ Կարապետյանը համերգային ծրագրով կշրջի Հայաստանի տարբեր մարզերում:
«Համերգային ծրագիրը չունի որեւէ խորագիր: Լինելու են շուրջ երկու ժամ տեւողությամբ շոու ծրագրեր, որտեղ չեն լինելու նույնիսկ հաղորդավարներ»-loveyou.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը: Մենահամերգները կսկսվեն Սպիտակ քաղաքից եւ կշարունակվեն Գորիս, Մեղրի, Սիսիան, Գյումրի, Ղափան եւ այլ քաղաքներում: Համերգային ծրագիրը կսահմանափակվի Երեւանում կայանալիք գլխավոր մեծ մենահամերգով, որին վաղուց սպասում են ե՛ւ Էրիկի երկրպագուները, ե՛ւ հենց երգիչը:
«Բացի մենահամերգներից կլինեն երկու նոր տեսահոլովակ, որոնցից մեկը դուետ տարբերակով է, ամերիկաբնակ ռեփեր Նովվայի հետ: Երգն ամբողջությամբ անգլերեն լեզվով է, իսկ տեսահոլովակն արդեն պատրաստ է եւ շուտով կլինի եթերում»,- ասաց Էրիկը:
Երգիչը նշեց, որ Նովվայի հետ վաղուց են մտերիմ եւ առաջարկը հենց ռեփերի կողմից է եղել, իսկ ինքը չի մերժել: Համագործակցությունը կշարունակվի դուետ ալբոմի տեսքով եւ էլի անգլերեն լեզվով:
«Իսկ մյուս տեսահոլովակը հեղինակային երգի հիման վրա է՝ սիրային բնույթի եւ կլինի արդեն մյուս տարվա սկզբին»- հավելեց Էրիկը: