Ամեն օր խնձոր ուտելը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանն ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս մրգի մեջ առկա վիտամինները շատ օգտակար են կանանց օրգանիզմի համար:

Մասնագետների կարծիքով, խնձորի շնորհիվ մաշկը սկսում է «ազատվել» ազատ ռադիկալների ազդեցությունից: Մրգում առկա տարրերը դանդաղեցնում են օքսիդացման գործընթացը մարդու օրգանիզմում: Այս ամենը տեղի է ունենում ֆլավոնոիդների և պոլիֆենոլների շնորհիվ, որոնք ազդում են ծերացման գործընթացի վրա և լավացնում սրտանոթային համակարգի աշխատանքը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորի շնորհիվ կանայք 17 տարով երիտասարդ են երևում: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն մաշկի, այլ նաև օրգանիզմի մյուս համակարգերի մասին է: Միևնույն ժամանակ, Նյու Յորքի համալսարաններից մեկի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական մեկ թարմ խնձորը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: