Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտենխանդավառ, կրակոտ երաժշտությունը: Մի անգամ Իսպանիայում ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղիունեցավ: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչներըկոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում:

Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել: Խաչատրյանը կյանքում և կենցաղում համեստ մարդ էր և իր մեծությունն ու փառքն արժանապատվորեն էր կրում: Նրան ընդունել էին բարձր մակարդակով, և երևի նա պետք էցանկանար միայն թռչնի կաթ: Բայց թռչնի կաթ չէր օգտագործում, նրա սիրած խմիչքն «Արարատ» կոնյակն էր: Իպատասխան իր հանճարեղության մասին հաճոյախոսությունների' նաշնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ասաց, որ Իսպանիան, ուր ինքը պատիվ ունիելույթ ունենալ, 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հայրենիքն է, որին ինքը պաշտումէ: Նշեց, որ հիացած է իսպանական հյուրասիրությամբ, և որևէ այլ ցանկության մասին խոսք լինել չիկարող:

Միակ բանը, որ կցանկանար, Սալվադոր Դալիի հետ ծանոթանալը և նրան անձամբ իրհիացմունքը և խորին հարգանքը հայտնելն է: Նույնիսկ կցանկանար ունենալ նկարչի ալբոմըհեղինակի ստորագրությամբ: Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները տարակուսեցին: Բանն այն է, որ Դալին հայտնի էր իր անըմբռնելի էքսցենտրիկությամբ, իր արտասովոր վարքով, և գրեթե անհնար էր կատարելկոմպոզիտորի խնդրանքը: Ավելին, դա անհնար էր նաև այն պարզ պատճառով, որ Դալին ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր Իսպանիա գալիս:

Բայց ամեն ինչ հաջողվեց հեքիաթային արագությամբ և կասկածելիհեշտությամբ: Անդրօվկիանոսային Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին և պատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի, ցանկացած պահի ընդունել իսպանական իր համեստ առանձնատանը: Նա ասաց, որ երջանիկ այդ հանդիպմանհամար ինքը պատրաստ է թողնել բոլոր գործերը, որոնք առանձնապես կարևոր էլ չեն: Ո՞ւմ է պետքինքը' խեղճ, ծեր նկարիչը: Հենց հիմա կգնա օդակայան և ինքնաթիռ կնստի:

Ասենք վաղը' ցերեկվաժամը 2-ին: Եթե հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է, ապա ինքը' համեստներկարար Դալին, անհայտ անհաջողակը, իր կյանքի մնացյալ օրերը երջանիկ կապրի,բացարձակապես երջանիկ, քանզիիր աննշան անձը հետաքրքրություն է առաջացրելհամաշխարհային երաժշտության այդպիսի հսկայի և լուսավորչի համար:

Այս խոսքերից սիրտը կանգնելու չափ ցնցված իմպրեսարիոն հրավերը փոխանցեց Խաչատրյանին' իսպանական նրբագույն պատշաճությամբ զգացնել տալով, որ Խաչատրյանի փառքը վաղուց անցել էհնարավորի և անհնարինի սահմանագիծը: Եթե ինքը' ուսուցիչ Դալին, որ ընդունակ է հենց այնպես,տրամադրությունից ելնելով կամ սկանդալային ինքնառեկլամի համար ցանկացած պրեզիդենտի «ուղարկել ուր հարկն է», այդպես բարձր է գնահատում Խաչատրյանին...

Եվ հաջորդ օրը' ժամը երկուսից 3 րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին ևթարգմանչուհուն կառավարական դասի լիմուզինը հասցրեց Դալիի ճերմակաքար, աշտարակավորմավրիտանական ապարանքի դարպասների մոտ: Կուրացուցիչ շքեղությամբ հագնված դռնապանն ու թիկնապահը, դարպասը բացելով, հայտնեցին, որտանտերն արդեն սպասում է և ցանկանում մտերմիկ ընտանեկան հանդիպում անցկացնել, այդ իսկպատճառով թարգմանիչ պետք չէ, քանզի մոնսինյոր Դալիի կինը ռուս է:

Մեքենան նույնպես պետք չէ, քանզի մոնսինյոր Դալին կարգադրել է հանդիպումից հետոկոմպոզիտորին տանել իր մեքենայով: «Ո՞վ է ձեզանից սինյոր Խաչատրյանը, պատիվ արեք, սինյոր, ներս համեցեք: Ո՛չ, Ո՛չ: Մնացածներինընդունելու կարգադրություն չի եղել»: Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև այս ամենը Դալիի «ձեռագիրն» էր: Նրանք սեղմեցին Խաչատրյանի ձեռքը' ցանկանալով հաճելի ժամանց, և խնդրեցինիրենց ողջույնները հաղորդել մեծ հայրենակցին ու հեռացան:

Իսկ Խաչատրյանին մարմարյա ծառուղով ուղեկցեցին պալատ: Սանդղամուտքի մոտ նրանխոնարհաբար գլուխ տվեց թագավորական պալատի արարողապետ հիշեցնող մեկը: ԵվԽաչատրյանն սկսեց մտածել' ճի՞շտ է արդյոք հագնվել, գուցե նպատակահարմար կլիներներկայանալ սմոքինգով... Բայց այդ մասին նրան չէին զգուշացրել:

Եվ ժամն էլ ցերեկ է, հանդիպումը'ոչ պաշտոնական: Եվ հետո' հենց ինքն էլ մեծ մարդ է, ի՞նչ կա որ... Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան (ճերմակ ծեփակերտվածք, հավաքածոմանրատախտակ և հայելի) և առաջարկեց նստել: Նա իսպաներենով տեղեկացրեց, որ մոնսինյորԴալին հիմա այդ դռնով ներս կմտնի: Այդ պահին պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ (ժամը երկուսն էր): Արարողապետըխոնարհվեց և անհետացավ' իր ետևից փակելով դուռը: Խաչատրյանը սենյակում մենակ մնաց:

Նա նստեց ոսկեթել շքեղ բազմոցին (անկասկած Լուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի): Նրա դեմ խճանկար սեղան էր' վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահի մյուս անկյունում' ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը: Անցան րոպեներ, ևս մի քանի րոպե:

Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն իսպառ ընդունված չէ' նա աշխուժորեն սկսեց դիտել շրջապատը, ուղղել փողկապը, ձեռքով հարդարելմազերը: Հավանաբար Դալիի կինը' Գալան, նույնպես կգա, քանզի թարգմանչի կարիք չկա: Նամտքում բառեր էր ընտրում, նուրբ հաճոյախոսություններ մշակում: Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի, հինգ րոպե անց ավելի հարմարտեղավորվեց բազմոցին և արկղից ծխախոտ վերցրեց: Ոտքը ոտքին դրեց և սկսեց քուլա-քուլա ծուխարձակել: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ' գրողի ծոցը կորչի, ախր հանդիպումըժամը երկուսին էր: Մի կում կոնյակ լցրեց ու խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու միբաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ինչանտաշություն, ինչ է, ինքը երեխա՞ է: Կանգնեց, պիջակն արձակեց, հետո փողկապի կապըթուլացրեց և սկսեց քայլել սենյակում: Հետո ձեռքերը դրեց գրպանը ու սկսեց քայլել սրահում:

Նայում էր սիրամարգին' ապուշ թռչուն է, գոռում է էշի պես: Ժամը երեքից 15 պակաս այս հանդիպումըԽաչատրյանին սկսեց դուր չգալ: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին:Գուցե արարողապետը շփոթե՞լ է սրահները: Բայց դուռը կողպեքով փակված էր: Եվ Խաչատրյանըորոշեց' կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Այս ինչ այլանդակություն է... Սա արդեն նվաստացուցիչ է: Ուղիղ երեքին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս «Ախթամար» խմեց և հաստատակամ մոտեցավ դռներին:

Բայց պարզվեց' այն դուռը, որտեղից ներս էր մտել, չէր ուզում բացվել: Խաչատրյանը զարմացավ, պտտեց բռնակը, տարակուսած թոթվեց ուսերը: Հետոհերթականությամբ փորձեց բացել սրահի բոլոր դռները: Բոլորը փակ էին: Շփոթված, մոլորված ևբարկացած սկսեց հրել' փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայնհայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու կոխեց գրպանը: Փնտրեցհեռախոս կամ զանգի կոճակ: Բայց' իզուր: Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Բայց, ախր,հրավիրեցին, հավաստեցին... գժվել կարելի է: Արդեն ուտելու պահանջ զգաց. հաստափոր մարդ է,սիրում է հաճույքով ուտել: Արդեն ճաշելու ժամանակն էր:

Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց,որպեսզի Դալիի հետ ճաշի: Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատէլ կոնյակ գցեց: Սկսեց կատաղել, սրտնեղել: Երեք անց կեսին բնական պահանջ զգաց, բայց դռները փակ էին: Արդեն քաղաքավարությանկանոնները հարգելու ժամանակը չէր: Սկսեց թակել բոլոր դռները, հետո թակոցներն ուժեղացան: Ոչմի պատասխան: Փորձեց բացել պատուհանը կամ գոռալ: Բայց հատուկ հաստության պատուհանըբացել անհնար էր: Նա սկսեց վազվզել սենյակում և բարձրաձայն հայհոյել: Ժամը 4-ին մոտհամբերության բաժակը լցվեց:

Որոշեց' կհամբերի մինչև չորսը, հետո ինչ կլինի' կլինի, թող կորչենսրանք գրողի ծոցը: Պատուհանի մոտ մավրիտանական հնաոճ մի սկահակ կար' գեղեցկատես,տարողունակ: Եվ սկահակն սկսեց խառնել նրա մտքերը: Ժամը 4-ին վերջապես, այլևս չհամբերելով,նա բավարարեց բնական պահանջը: Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց «Սուսերով պարը»: Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, թռչկոտելով' ներս մտավ Սալվադոր Դալին: Հենց այդպես, գլխավերևում ճոճելով սուսերը, բոլորովին մերկ, խոզանակը հեծած' նա սիգարշավեց ամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ուերաժշտության ձայնը կտրվեց: Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է:

Եվ հրավիրեցդեպի ելքը: Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Սանդղամուտքի մոտ նրանհանձնեցին հոլանդական տպագրությամբ Դալիի պերճաշուք, շքեղ ալբոմը' հեղինակի սրտառուչ մակագրությամբ' որպես անմոռանալի հանդիպման հѸւշանվեր: Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Ճանապարհին Խաչատրյաննուշքի եկավ, ցանկացավ դուրս շպրտել գարշելի ալբոմը, բայց միտքը փոխեց: Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները, իրար ընդհատելով, հարցուփորձում էին, թեինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բանփնթփնթաց' աշխատելով կարճ խոսել, որպեսզի ստի մեջ չխճճվի: Հենց նույն օրը հանդիպման մանրամասները տպագրվեցին երեկոյան թերթում:

Ի դեպ, Դալին ներողամիտ տոնով թերթում նշել էր, որ վայրի Ռուսիայի սովորական հյուրը գիշերանոթի տեղ օգտագործել էր 600 տարվա հնություն ունեցող, հարյուր հազար դոլար արժողությամբ հնաոճ սկահակը:

Ինչևէ, Խաչատրյանն այլևս Իսպանիա չմեկնեց:

 

Հեղինակ' Էմմա Կանտ