Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք: Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է: Իսկ արձագանքը լինում է հետևյալը. - Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց, ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ...
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
- Յուր ջան, ո՞ւր կերթաս:
- Կանադա' մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
- Յո՛ւր ջան, մի՛ մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
Մեծատաղանդ բանաստեղծ Հովհաննս Թումանյանի կինը, ամեն անգամ բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
-Հովհաննես ես ի՞նչ բան է չեմ հասկանում, ախր դու գրեթե տանը չես լինում:
Իսկ հայ անվանի բանաստեղծը ի պատասխան կնոջ բողոքներին արձագանքեց.
- Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ…
Ի դեպ նրանք տաս երեխա ունեին:
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով' ասում է.
- Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
- Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
- Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
- Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:
Աղբյուրը' Emm Kant