Հանրահայտ թոփ-մոդել Նաոմի Քեմփբելը, ով աչքի է ընկնում զարդերի հանդեպ իր մեծ սիրով, նախընտրում է կրել շվեյցարական de Grisogono ոսկերչական տան շքեղ զարդերը: Այս մասին գրում է luxlux.net-ը:
Նաոմի Քեմփբելը հաճախ է կարմիր գորգի վրա հայտնվել de Grisogono ոսկերչական տան թանկարժեք զարդերով: «Սև պանտերայի» հավաքածուն ներառում է զմրուխտյա քարերով մատանի և ականջօղեր, ինչպես նաև՝ կաշվից պատրաստված օրիգինալ վզնոց՝ զմրուխտյա կախազարդերով:
Իր շքեղ և իսկապես փայլուն տեսքով Նաոմի Քեմփբելը հիացրեց կարմիր գորգով անցնելիս՝ Մոնակոյի Ալբերտ Երկրորդ իշխանի հարսանիքի ժամանակ, երբ մոդելը ներկայացել էր կանաչ բյուրեղներով զարդարված սպիտակ զգեստով, զմրուխտյա թևնոցով և մատանիով:
Լուսանկարները` այստեղ: