Երեկ Նյու Յորքում մեկնարկած Նորաձևության շաբաթվան ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը ներկայացրել է իր Kanye West Yeezy Season 3 բրենդի նոր հավաքածուն:
Հավաքածուի ցուցադրությանը ներկա են եղել Քարդաշյանների ընտանիքը, ռեփերներ 50 cent-ը և Ջեյ Զին, Նաոմի Քեմփբելը, Քենդալ և Քայլի Ջեններները, ինչպես նաև Քարդաշյան քույրերի սեռափոխված խորթ հայրը` Քեյթլին Ջենները: Նշենք, որ Ցուցադրության ներկա էր նաև Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը` հայտնի բասկետբոլիստ Լամար Օդոմը: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: