Միլանում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Versace-ի նոր հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղել Նաոմի Քեմփբելը, Հայդի Ոլումը, Էվելինա Խրոմչենկոն և ուրիշ հայտնիներ: Ցուցադրության ժամանակ պոդիումի վրա փայլել են սուպերմոդելներ Ջիջի հադիդը, Ջոան Սմոլսը, Նատաշա Պոլին, Բեհատի Պրինսլուն: