Մազերը մշտապես խնամքի կարիք ունեն, հատկապես' աշնանը: Քամին և սառը օդը թույլ չեն տալիս, որ մազերն առողջ մնան, այդ իսկ պատճառով հարկավոր են հատուկ դիմակներ դրանց ամրացման համար:
Այսպիսով ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեր մազերին առողջ տեսք ունենալ.
1. Սեխից պատրաստված դիմակի համար անհրաժեշտ է քերիչով քերել սեխի մի կտոր և քամել' կոպիտ մասերը հյութից անցկացնելու համար: Հյութին ավելացնել 2 թ.գ. նշի, կոկոսի կամ դեղձի յուղ, լավ հարել այնքան, որ դառնա համասեռ զանգված: Դիմակը քսել մազերին, թողնել 40 րոպե, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Լվանալ գոլ ջրով:
2. Արդյունավետ է նաև խնձորից պատրաստված վիտամիններով հարուստ դիմակը, որի համար անհրաժեշտ է խնձորն անցկացնել քերիչով, քամել հյութը, ավելացնել 1թ.գ թանձր մեղր, նույնչափ ձիթապտղի ձեթ: Հարել այնքան, որ դառնա համասեռ զանգված:
Քսել դիմակը մազերին, թողնել 40 րոպե, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Լվանալ տաք ջրով:
3. Չիչխանով դիմակը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ չիչխանի յուղին ավելացնել 1 ձվի դեղնուց և 1 թեյի գդալ մեղր: Դիմակը քսել մազերին, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Թողնել 30 րոպե և լվանալ տաք ջրով: