Վերջերս համացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը, ով այժմ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում մարմնավորում է Էմկային, հարսանեկան զգեստով է:
Տարածված լուսանկարները խոսակցությունների ալիք բարձրացրեցին, թե 17-ամյա դերասանուհին ամուսնացել է երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ, ում հետ, ըստ խոսակցությունների, ընկերություն էր անում: Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք սերիալային դերասանուհու հետ: «Չէ´, ես դեռ շատ երիտասարդ եմ ամուսնանալու համար, այդ լուսանկարներն արվել են հարսանյաց սրահներից մեկի գովազդային հանդեսի համար»:
Ինչ վերաբերում է իր և Ռիչարդ Մադլենյանի սիրավեպին' այս անգամ ևս Լիկան, ո´չ հերքեց, ո´չ հաստատեց լուրը, ասելով, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին:
Լուրը ճշտեց Մերի Պոսոսյանը