Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով մեզ հետ զրույցում հիշեց իր անցած ճանապարհը, խոսեց իր մարմնավորած եւ առաջիկա դերերից, անդրադարձավ «6-րդ զգայարան» հաղորդմանն ու դրա վերաբերյալ քննադատություններին, եւ պատմեց իր կյանքի դեռ միակ սիրո մասին: 

 

Հանրության շրջանում դեռ քննարկվող այն հարցի շուրջ, թե նախկինում «Արմենիա» հեռուստաընկերության դեմք Մերի Մակարյանը կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով հանկարծակի դուրս եկավ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից եւ առհասարակ հեռացավ «Արմենիա» TV- ից, դերասանուհին պատասխանեց. «Նախ նշեմ, որ թե «Արմենիա» TV-ին, եւ թե «ATV»-ն մեկ ընդհանուր մեդաընկերության մեջ են գտնվում, ուստի սխալ է կարծելը, որ ես հեռացել եմ  «Արմենիա» TV-ից: Ինձ համար էլ էր անակնկալ իմ՝ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հեռանալը, քանի որ ի սկզբանե որոշված չէր, որ իմ կերպարը այդքան կարճ կյանք կունենա, բայց ընթացքից ինձ պարզ դարձավ, որ ես այնտեղ անելիք չունեմ, եւ կոնֆլիկտ, որպես այդպիսին, չի եղել, քանի որ ես կոնֆլիկտային մարդ չեմ: Պարզապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում իմ հաջողություններից հետո ես հասկացա, որ այդ կերպարը ինձ անհետաքրքիր էր»:

 

Հարցին, թե արդյոք նման որոշման համար հիմք էր ծառայել այն, որ նա չէր մարմնավորում գլխավոր դերակատարին, Մերին պատասխանեց. «Իհարկե, ոչ, ես «Դժվար ապրուստ»-ում էլ գլխավոր դերում չեմ եղել, թեպետ մարդկանց ընկալման հարցում ես հասա նրան, որ մարդիկ իմ դերը ընկալեն որպես գլխավոր, «Հարազատ թշնամի» հեռուսասերիալում եւս ուզում էի հասնել դրան, բայց կիսատ մնաց»:

 

Շարունակությունը` այստեղ: