Նաիրա Մովսիսյանն աշնանային օրերից մեկը BRAVO.am-ի հետ անցկացրել է Հաղթանակի զբոսայգում, որտեղ էլ իրականացրել ենք նրա նոր ֆոտոշարքը: Դերասանուհին իր մտահղացմամբ լուսանկարվել է հինգ տարբեր կերպարում: Ի դեպ, նա բոլոր լուսանկարներում նույն, բայց ձեւափոխված զգեստով է:):

Այս սեւ կտորն ի սկզբանե ձեռք եմ բերել որպես տաբատ: Դեռ 4-րդ դասարանում նմանատիպ լայն տաբատ ունեի, որը որպես զգեստ կրում էի: Նույն կտորը 10-ից ավելի ձեւով օգտագործում եմ. օրինակ, որպես մեկ ուսով զգեստ կրում եմ “Դոն Ժուան Ավիա” ներկայացման մեջ… Կարելի է ունենալ մեկ հագուստ եւ դրանով ստեղծել ամենատարբեր ձեւվածքի զգեստներ: Այս տարբերակներից ինձ ամենից հոգեհարազատը կապյուշոնովն է, իսկ որպես դերասանուհի' ռետրո կերպարը: Շնորհակալ եմ իմ գեղեցկության սրահի մասնագետներին' դիմահարդար Պայծառ Կարապետյանին եւ վարսահարդար Գայանե Ներսիսյանին, որ կողքիս էին ու օգնում էին կերպարանափոխվել:

 

Շարունակությունը` այստեղ: