Երեկ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշել է ծննդյան 30-ամյակը: Ամենաթանկ նվերի, տարիքային առանձնահատկության ու կյանքի երրորդ տասնամյակի պլանների մասին դերասանուհին խոսել է Life.panorama.am-ի հետ:

«Ես ամեն տարի նշում եմ ծննդյանս տոնը, կապ չունի՝ քանի ամյակ է։ Ծննդյանս տոնի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ են մատուցել մտերիմերներս, բայց ամենամեծ նվեր-անակնկալը մայրիկիս կողմից էր. Դեռ մի քանի օր առաջ նա ինձ ավտոմեքենա նվիրեց»,- նշեց Նաիրան:

Խոսելով կյանքի նոր փուլի մասին՝ դերասանուհին նկատեց.

«Կյանքիս երրորդ տասնամյակը մուտք եմ գործել վստահ քայլերով՝ մտածում եմ, թե ինչ հորինեմ, որ 40 տարեկանում հիշեմ։ Հիմա մտորում եմ նոր նախագծերի, բիզնեսի մասին, իհարկե, դեռ չեմ կարող մանրամասներ ասել, երբ դրանք իրականացնեմ, այդ ժամանակ կխոսեմ»:

Հարցին, թե չի՞ վախեցնում 30 թիվը, դերասանուհին խոստովանեց, որ երազում էր 30 տարեկան դառնալ։

«Սպասելիքներս շատ են 30-ից, նույնը նաեւ 20-ից էր, որոնք արդարացան։ Առաջին բանը, որ շատ ցանկանում եմ 30 տարեկանից, դա հրաշալի ընտանիքն է՝ 7 բալիկներով։ Կլինեն նաեւ գործնական նախաձեռնություններ»,- ասաց նա։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։