Քանի որ աշնանը դեռ մեկուկես ամիս կա, դեռ ուշ չէ ծանոթանալ նորաձևության այս սեզոնի գլխավոր թրենդներին: Եվ այսպես. այս աշուն շատ նորաձև է մուգ կանաչը: Այս գույնը ամբողջ 2013-ի նորաձևության գլխավոր բաղադրիչն է եղել: Խորհուրդ է տրվում այն համադրել սևի և ոսկեգույնի հետ:

Այս աշնանը նորաձև են նաև այսպես կոչված beanies գլխարկները: Շատ դիզայներներ այն համարեցին այս աշնան գլխավոր նորույթը: Այն հարմար է ցանկացած համադրության հետ:

Սպիտակը շատ նորաձև է: Համարձակ գունային լուծում նրանց համար, ովքեր ուզում են առաձնանալ մասսայից:

Նարձև է նաև կաշին: Այն ամեն տարի ամրապնդում է դիրքերը նորաձևության մեջ: Ընդ որում նորաձևէ կաշվից կարված ցանկացած իր:

Մոխրագույնը, ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս տարի էլ ակտուալ է և չի զիջում դիրքերը: Նորաձև է հատկապես մոխրագույն անգորայից վերնազգեստը:

Այժմ ակտուալ են նաև բծավոր, ծաղկեպատ իրերը'այդ թվում վագրի մորթուն նմանվող, կամ զեբրա կտորները: Բայց դիզայներները խորհուրդ են տալիս չչարաշահել այս համադրությունը: Պայուսակը կոշիկի, կամ գոտին կոշիկի հետ լիովին բավական է: