
Նորաձևության միտումներին հետևելու համար պարտադիր չէ գերնորաձև իրեր գնել: Դրանք, միևնույն է, ամեն առիթի համար չեն: Ավելի լավ է համալրել զգեստապահարանը հարմար հագուստով, որը չի նեղի, կծառայի երկար տարիներ և թույլ կտա համադրել բազմաթիվ այլ հագուստների հետ: Եվ դրա հետ մեկտեղ շատ նորաձև կնայվեն: Ահա թոփ 7 գլխավոր իր' հարմար և պրակտիկ, այս աշնանը նորաձև լինելու համար:
1. Ուղիղ կարվածքով վերարկու
Աշնանային վերարկուի ամենագլխավոր պայմանը պարզությունն է: Ոչ մի բարդ լուծում, դեկորատիվ աքսեսուարներ, ապլիկացիաներ, ասեղնագործություններ և ճչացող գույներ: Երկեզր, ուղիղ կարվածքով, միջին երկարության կամ շատ երկար. մինիմալիզմի լավագույն ավանդույթների մարմնացում: Նման վերարկուն լավ է նայվում ամեն ինչի հետ, բայց հատկապես նեղլիկ, մի փոքր կարճ տաբատները դրան գերազանց տեսք կհաղորդեն: Այս սեզոնին նորաձևության տներն առաջարկում են բաց երանգներ, ինչպիսիք են անանուխագույնը, վարդագույնն ու երկնագույնը, բայց պարտադիր չէ ընտրել հենց դրանք: Մուգ պրակտիկ գույները թույլ կտան վերարկուն մի քանի սեզոն շարունակ կրել և արժանանալ նորաձևության գիտակների ծափահարություններին:
2. Սվիտեր անգորայից
Աշնանային մռայլ եղանակը հիանալի է նրանով, որ թույլ է տալիս կրել փափուկ սվիտերներ անգորայից: Որպեսզի դրանով գերազանց տեսք ունենաք, կրե՛ք դրանք շոտլանդական վանդակավոր կիսաշրջազգեստի հետ: Եթե ռոքային տրամադրություն է, ավելացրե՛ք կաշվե իրեր: Երկար սվիտերը կարելի է կրել նաև որպես զգեստ երկար կիսաճտքավոր կոշիկների հետ: Կաշեմիրի պես անգորան համարվում է բավականին ոչ պրակտիկ գործվածք, բայց զգուշավոր խնամքի պարագայում այս երկու գործվածքներն էլ կծառայեն երկար և չեն կորցնի իրենց տեսքը:
3. Սպիտակ վերնաշապիկ
Ճիշտ օգտագործման դեպքում սպիտակ վերնաշապիկը կարող եք կրել ինչպես հատուկ առիթներին, այնպես էլ առօրյայում, այսինքն՝ այն տեղին կլինի շատ պարագաներում: Ցերեկը դասական վերնաշապիկը համադրե՛ք նեղ տաբատների և տղամարդու կոշիկների հետ, իսկ երեկոյան կրեք այն ժանյակավոր կամ պարզապես լայն կիսաշրջազգեստի հետ: Եվ մի՛ մոռացեք աքսեսուարների մասին:
4. Ամուր կտորից զգեստ
Բրդյա զգեստները կարող են տարբեր լինել' ծաղկավոր պրինտով կարճ զգեստներ կոպիտ կոշիկների համադրությամբ, որ կհիշեցնեն 90-ականների մասին կամ ծնկից մի-փոքր բարձր, որ դասական ցածր կոշիկների հետ կհիշեցնեն աշխատանքի մասին: Ամուր կտորից ուղիղ զգեստները փրկություն են թմբլիկ աղջիկների համար: Ճիշտ ընտրված ֆասոնը կընդգծի մարմնի առավելություններն ու կթաքցնի թերությունները:
5. Մատիտ-կիսաշրջազգեստ կտրվածքով
Դիզայներները խորհուրդ են տալիս կիսաշրջազգեստի համար նույնպես ընտրել բրդյա կտորներ և ավելացնել կտրվածք ազդրի վրա: Կտրվածքի խորությունը կարող եք ընտրել ինքներդ: Ի դեպ, միջին երկարության նեղ կիսաշրջազգեստը միայն գրասենյակային համազգեստ չի: Եթե բրդի փոխարեն օգտագործել կաշի, ապա կիսաշրջազգեստը կարելի է կրել խնջույքների և ռոք համերգների ժամանակ:
6. Մեծ պայուսակ
Մեծ պայուսակն աշնանը նույնն է, ինչ մեծ ակնոցներն ամռանը: Այն միշտ նորաձև է և հիշեցնում է հոլիվուդյան շքեղության մասին: Մեծ պայուսակը հարմար է և պրակտիկ, չէ՞ որ դրա մեջ կարելի է շատ բան տեղավորել, այդ թվում' տաք ժակետ, շարֆ և անձրևանոց, եթե եղանակը հանկարծակի ցրտի:
7. Տղամարդու կոշիկներ
Անգամ եթե սովորություն չունեք կրելու տղամարդկանց վերնաշապիկներ կամ ջինսեր, տղամարդու ոճով մի զույգ կոշիկ պետք է ունենաք և կրեք համապատասխանաբար նեղ տաբատների հետ, թեև նման կոշիկները գեղեցիկ են նայվում նաև կարճ զգեստներով:
Հեղինակ' Mari Love