Երգիչ Ալեքսեյ Չումակովն և երգչուհի Յուլիա Կովալչուկն Իսպանիայում ամուսնացել են: Այս մասին գրում է Delfi-ն:
Զույգը միասին է ավելի քան 5 տարի:
Վերջերս արտիստները բոլորին զարմացրել են՝ կինոթատրոն գալով ամուսնական մատանիներով: Ո՛չ Չումակովը, ո՛չ Կովալչուկը չեն ցանկացել մեկնաբանել իրենց կարգավիճակը: Ալեքսեյն ու Յուլիան, ամենայն հավանականությամբ, ամուսնացել են Իսպանիայում եւ այնտեղ էլ անցկացրել մեղրամիսը: Նրանք այստեղ սեփական բնակարան ունեն:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Չումակովի մայրը՝ Լիլիա Ավանեսովան, հայ է: Իսկ վերջերս երգիչը հայ այլ աստղերի հետ մասնակցել էր «Հայաստան» երգի ձայնագրությանը: