Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, հայկական արմատներ ունեցող երգիչ Ալեքսեյ Չումակովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա, ադրբեջանցի Էմին Ագալարովին իրեն Բաքու հրավիրելու համար, որտեղ նա մասնակցելու է«Жара 2018» փառատոնին: Այս մասի գրում է asekose.am-ը:
Չումակովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Էմինի և կնոջ` Յուլյա Կովալչուկի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Էմին, շնորհակալ եմ ընկերության և «Жара» -ին հրավիրելու համար: Զգում եմ, որ իսկապես շոգ է լինելու»: