“Jazzel” խմբի վոկալիստ Արեւո Գրիգորյանի ու երաժիշտ Բագրատ Տերտերյանի սիրո պատմությունն ու հարսանեկան արարողության մասին պատմել ենք: Զույգն օրեր առաջ վերադարձել է Իսպանիայում վայելած մեղրամսից եւ BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան ու ճամփորդական լուսանկարները:
13 օր տեւած ուղեւորության ընթացքում նորապսակները եղել են Մադրիդում եւ Բարսելոնում, ինչպես նաեւ իսպանական մի շարք փոքր քաղաքներում: Նրանք հիացել են ամենահայտնի կառույցներով' Սագրադա Ֆամիլիա տաճարով, Գաուդիի այլ գործերով, այցելել են թանգարաններ ու ժամանցի տարբեր վայրեր.“Առաջին օրը դիտեցինք ցլամարտ, հետո շատ տպավորված էինք իսպանական ֆլամենկո պարերով ու երգերով: Բագրատին ասում էի' ուզում եմ մնալ, այդ երգերը սովորել ու այնտեղ երգել: Մեր ակնկալածից մի բան էլ ավելին ստացանք ու լավ տպավորություններով վերադարձանք”,-պատմել է երգչուհին' նշելով, որ իրեն հատկապես դուր է եկել մարդկանց վերաբերմունքն ու քաղաքների մաքրությունը:
Շարունակությունը՝ այստեղ: