Հավերժ երիտասարդության գաղտնիքը մարդկությունը փորձում է պարզել գոյության ամբողջ ընթացքում: Չնայած գիտնականների ձեռքբերումներին, հավերժ երիտասարդության գաղտնիքն այդպես էլ չի գտնվել, սակայն կան պարզ ճշմարտություններ, որոնք իմանալով և կիրառելով կարելի է խուսափել վաղ ծերացումից: Եվ այսպես, ի՞նչն է դառնում մաշկի վաղ ծերացման պատճառ:

Ֆոտոծերացումը
Ֆոտոծերացման մեղավորները արևի, ինչպես նաև սոլյարիի ժամանակ արձակվող ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք, բացի մաշկը շատ արագ ծերացնելուց, մեծացնում են նաև նորագոյացությունների ստաջացման հավանականությունը:
Ֆոտոծերացումը վտանգավոր է այն առումով, որ 20-30 տարեկանում խանգարվում է մաշկի պիգմենտավորումը, որի պատճստով տարբեր մեծության բծեր են առաջանում: Ի վերջո մաշկն սկսում է կնճռոտվել: 40 տարեկանից հեստ ծերացման գործընթացն ավելի է արագանում՝ դեմքի մաշկը դեղնամոխրագույն երանգ է ստանում, կնճիռները տարածվում են ողջ ղեմքով մեկ:
Ինչ անել, մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է մաշկը պաշտպանել հասարակ քսուքներով, ընդ որում ոչ միայն ամռանը, ալլև գարնանն ու աշնանը:
Ամռանը ոչ մի դեպքում արեային լոգանքներ չընդունել արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-16:00-ն:

Ոչ բավարար խոնավաթյանը
Գիտական տվյալների համաձայն՝ մարդու մաշկը 70 տոկոսով բաղկացած է ջրից և պարբերաբար խոնավության պաշարը լրացնելու կարիք ունի: Այն պնդումը, թե առատ ջուր խմելու դեպքում հնարավոր է ապահովել մաշկի խոնավեցման համար անհրաժեշտ ջրի քանակությունը, մոլորություն է: Թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ խոնավացնել մաշկը, հնարավոր չէ ասել, քանի որ դա շատ անհատական է և կախված է այն բանից, թե տվյալ մաշկը որքան ժամանակ է ի վիճակի պահպանել իր խոնավությունը: Մաշկի ջրազրկումը կարող է թեփոտության, ձգվածության զգացողության, կնճիռների ստաջացման և ի վերջո մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:

Սթրեսը
Սթրեսները քայքայում են նյարդային համակարգը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մաշկի և ողջ օրգանիգմի վրա:Հաճախակի սթրեսներից մաշկը շատ շուտ կնճոոտվում է, հողագույն երանգ է ձեռք բերում, չորանում և պատվում է չապաքինվող վերքերով:

Մաշկի մեջ թունավոր նյութերի կուտակումը
ժամանակի ընթացքում մաշկի մեջ թունավոր նյութեր են կուտակվում: Պատճառները մի քանիսն են՝ տարբեր դեղամիջոցների մեծ քանակության ընդունումը առանց բժշկի վերահսկալության, անորակ սնունդը, քլորացված ջրի օգտազործումը: Օրգանիզմը թունավոր նյութերով ծանրաբեռնելու դեպքում մաշկը կորցնում է արտաքին ազդեցություններին դիմագրավելու ընդունակությունը: Ի՞նչ անել, աշխատեք հնարավորինս վերացնել բոլոր այն վերոնշյալ պատճառները, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ:

Ծխելը
Ծխելու ժամանակ անոթները ավելի զգայուն են դառնում, մաշկն ավելի քիչ թթվածին է ստանում, խաթարվում է նաև մաշկի սնուցումը:Ծխող մարդու մաշկը սովորաբար մոխրագույն է լինում՝ պատված մուգ բծերով, կարմրավուն այտուցներով: Ժամանակի ընթացքում այն թոռոմում է և նկատելիորեն կախվում: