Սիրուշոն եւ "Եվրատեսիլ" մրցույթից հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը “See” կոչվող դուետ են ձայնագրել, որի տեսահոլովակի թիզերն այսօրվանից համացանցում է: Երգչուհին հարցազրույց է տվել eurovision.tv կայքին' պատմելով նոր համագործակցության մասին եւ ոչ միայն:):
“Հայերն ու հույները շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու բարկանում ենք, բայց լավ ուրախանալ էլ գիտենք: Հույներն ու հայերը աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների ընկերությունը երկար պատմություն ունի, որն էլ եւս մեկ անգամ կդրոշմենք մեր երգով’’,-ասել է Սիրուշոն' հավելելով, որ իր եւ Սակիսի նպատակն է լավ տրամադրություն փոխանցել հադիսատեսին, երջանկացնել եւ ստիպել մի քանի րոպեով մոռանալ բոլոր հոգսերը:
Շարունակությունը՝ այստեղ: