Երգչուհի Լուսին վերջին օրերին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ «Դեպի Եվրատեսիլ #Հերթըիմնէ» գրությամբ, ինչը նոր քննարկումների առիթ է հանդիսացել՝ շատերը կարծում են, թե հաջորդ տարի հենց Լուսին է Հայաստանը ներկայացնելու եվրատեսիլյան բեմում:

 

Life.panorama.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց երգչուհու հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.


«Իհարկե, այդ լուսանկարը չի նշանակում, որ հենց ես եմ «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնելու Հայաստանը, բայց կարող եմ հայտնել, որ արդեն իսկ հայտագրվել եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնած «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծին, որի շրջանակում պայքարելու եմ, որպեսզի հենց ես ներկայացնեմ Հայաստանը այդ կարեւոր միջազգային մրցույթում: Իսկապես, ցանկությունս շատ մեծ է, որպեսզի երաժշտական այդ նշանակալի մրցույթում բարձր պատվով ներկայանամ»:

 

Լուսին հայտնեց, որ մրցույթի մեկնարկը տրվելու է սեպտեմների 11-ին, նաեւ խոստացավ, որ հետագա ընթացքի ու իր երգի ընտրության մասին կպատմի, երբ «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծում կարողանա առաջին քայլերը հաջողությամբ իրականացնել:

 

Շարունակությունը` այստեղ: