Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում շուրջ 30 հազար մարդ, որոնք վերածվել էին «կենդանի մեռյալների», դուրս էին եկել փողոցներ՝ անցկացնելու ամենամյա դիմակահանդեսային շքերթը, այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Անցորդների համար կազմակերպիչները հատուկ դիմահարդարման շարժական տաղավարներ էին պատրաստել, որտեղ ցանկացողները կարող էին վերածվել «զոմբիի»:
Դիմակահանդեսի մասնակիցները՝ սարսափեցնող զգեստներով և մռայլ դիմահարդարմամբ, անցել են Չիլիի մայրաքաղաքի փողոցներով, որից հետո ներկա են գտնվել տոնական համերգին:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակը զոմբիների մշակույթի հանդեպ համբերատար վերաբերմունքի ձևավորումն է հասարակության մեջ: «Կենդանի մեռյալների» շքերթն առաջին անգամ կազմակերպվել է 2001-ին Կալիֆոռնիայի Սակրամենտո շրջանում: