Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվել է միասեռականների՝ պատմության մեջ ամենազանգվածային շքերթը, հայտնում է tert.am-ը` հղում տալով Корреспондент-ին։
Կազմակերպիչների գնահատականով՝ երթին մասնակցել է մինչև 3,5 մլն մարդ։
Հաղորդվում է, որ միջոցառման նպատակն է եղել մասնակիցների ոչ ավանդական կողմնորոշվածության մասին բացահայտ հայտարարելը։ Շքերթի անվտանգությունը պահպանել է մոտ 2.000 ոստիկան։
«Երբեք այլևս այդ մասին չլռել։ Միություն և ըմբռնում հոմոֆոբիայի դեմ պայքարում»,- այդպիսին էր Parada del Orgullo Gay de Sao Paulo շքերթի այս տարվա կարգախոսը։
Սան Պաուլուի քաղաքապետ Ֆերնանդու Հաբադը հայտնել է, որ այս շքերթի անցկացումը հանրության հարցերի պատասխանն է, որը չի ցանկանում խախտել սեռական փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքները։