The Telegraph պարբերականը, ցանկանալով ցույց տալ բրրիտանական աշնան ողջ հմայքն ու գեղեցկությունը, հրապարակել է ընթերցողների կողմից ուղարկված լավագույն թեմատիկ լուսանկարները։
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան հարուստ բնության շնորհիվ համարվում է աշնան սեզոնի ողջ գեղեցկությունը վայելելու համար աշխարհում լավագույն վայրերից մեկը։
Մասնավորապես հոկտեմբեր ամսին Միացյալ Թագավորությունը վերածվում է կարմիր, դեղին, ոսկեգույն, կանաչ գույների իսկական «հրավառության»։