Մոդել Մարիկա Թունյանը վերջերս է վերադարձել Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքից: Գեղեցկուհին այնտեղ իր մասնակցությունն է ցուցաբերել «Princess of the Globe» և «Photomodel of the Universe»գեղեցկության մրցույթներին' որպես գեղարվեստական ղեկավար:

«Նախ ասեմ, որ Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքում Աշոտ Խաչատրյանի գլխավորած WLBF կազմակերպությունը տարին 2 անգամ կազմակերպում է գեղեցկության միջազգային մրցույթ: Այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցան«Princess of the Globe» և «Photomodel of the Universe»գեղեցկության մրցույթները: Այդ մրցույթներում ես հանդես եկա որպես art director»:

Մարիկա Թունյանի հետ զրույցում տեղեկացանք նաև, որ մրցույթին մասնակցում էին 20 պետությունների ներկայացուցիչներ: «Photomodel of the Universe» մրցույթում պատվավոր մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար 1. Ռուսաստանի, 2. Հայաստանի և 3. Բելառուսի մասնակիցները:

 

Շարունակությունը` այստեղ: