Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի' Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Բացի այս ֆիլմից, Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ «UNICA»-ի հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով: