ISON վառ գիսաստղի նոր նկարները, որոնք արել է Hubble տիեզերական աստղադիտակը, չեն հաստատում դրա վաղաժամ «մահվան» մասին ենթադրությունները, գրում է Взгляд-ը:
Ավելի վաղ կոլումբացի աստղագետները հայտարարել էին, որ գիսաստղը կարող է արագորեն ոչնչանալ:
Սակայն Hubble-ի նկարները ցույց են տալիս, որ դրա միջուկը պահպանել է իր ամբողջականությունը, լուսանկարներում չկան միջուկի բազմաթիվ կտորներ:
Նոյեմբերի վերջին այն անցնելու է Արևի մոտով: Գիտնականները ենթադրում են, որ այդ ժամանակ այն կարող է հասնել ամբողջական Լուսնի պայծառությանը և դառնալ տասնամյակի ամենապայծառ գիսաստղը։