Խոսենք տղամարդկանց այն թերությունների մասին, որոնք նյարդայնացնում են կանանց:
1. Երբ նա չի հետևում իր արտաքինին: Այս կետի մեջ են մտնում պզուկները, թևատակերի մազերը, քրտնքի հետքերը հագուստի վրա, տհաճ հոտը բերանից, դեղին ատամները, կեղտոտ եղունգները և այլն:
2. Անքաղաքավարի վարք: Այստեղ նույնպես ամբողջական կոմպլեքս կա. դուռը չպահել կնոջ համար, բղկալ սեղանի շուրջ, ատամները քչփորել, կեղտոտ անեկդոտներ պատմել: Էթիկետի կանոններով գրքեր շատ կան հիմա:
3. Հումորի զգացման բացակայություն կամ հումորի վատ զգացում: Դա նույնն է, երբ ասում են. «Վախեցիր ոչ թե այն կնոջից, որ չի սիրում և չի կարողանում պատրաստել, այլ նրանից, որ չի կարողանում, բայց շատ է սիրում»:
4. Անվստահություն: Կանայք չեն սիրում լուզերներին, սիրում են հաջողակ և ինքնավստահ տղամարդկանց:
5. Ինքնահաստատվել կնոջ հաշվին: Դա անվստահ և անհաջողակ տղամարդու նշան է:
6. Մետերոսեքսուալություն: Պետք չէ մրցել կանանց հետ, թե ով է այս ամիս ավելի շատ այցելել գեղեցկության սրահ, թե չէ կարող եք ընկալվել ոչ թե որպես մաչո, այլ որպես հերթական ընկերուհի:
7. Սուտ, վախկոտություն: Կամ անվանենք դա «սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու անկարողություն»:
8. Չափազանց կախվածություն մայրիկից: Իհարկե մոր դերը մեր կյանքում անփոխարինելի է, բայց պետք չի պահանջել, որ սիրելին լինի ձեր մոր կրկնօրինակը:
9. Այս արտահայտությունը. «Սեքսը դավաճանություն չէ»:
10. Սիրելիի քննադատություն: Հավատացեք, կինն ինքն էլ գիտի իր թերությունների մասին, և ձեր քննադատությունը նրան ոչինչ չի տա, բացի նյարդային վիճակից:
Հեղինակ` BornToDie