Հատուկ սննդակարգ տնային տնտեսուհիների համար
Մթերքների համար խանութ գնալու, անընդմեջ կերակուր պատրաստելու և շարունակաբար լայնացող գոտկատեղի խնդիրները մտահոգում են բոլոր տնային տնտեսուհիներին: Նրանք փորձում են ուտելիքը այն պատրաստելիս, այնուհետև ճաշում են ընտանիքի անդամների հետ: Ճաշից կամ ընթրիքից հետո էլ հաճախ ուտում են այն, ինչն ափսոսում են դեն նետել:
Այս ամենն ազդում է տնային տնտեսուհիների քաշի վրա:
Ահա մի քանի պարզ սկզբունքներ, որոնց պետք է հետևի տնային տնտեսուհին, որպեսզի զուր տեղը չգիրանա:
- Երբեք մի կերեք այն, ինչը պարզապես ափսոսում եք դեն նետել:
Հիշեք, որ կերակուր պատրաստելիս այն փորձելու արդյունքում ընդունում եք մեծ քանակությամբ կալորիա: Կարող եք ճաշը համտեսել, բայց կուլ չտալ:
Մարմնի կազմվածքը լավ վիճակում պահելու համար առնվազն երկու տարբերակ կա'
1. Ամբողջ ընտանիքի սննդակարգի փոփոխություն, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ առաջացնել ձեր ընտանիքի անդամների մոտ:
2. Սեփական սննդակարգի փոփոխություն: Ամեն դեպքում պետք է նաև հիշել, որ տհաճ կերակուրը կարող է հանգեցնել դիետայի ձախողման: Քանի որ առանձին սննդակարգ պահպանելը դժվար է, դուք ստիպված կլինեք կամ ուտելիքի քանակը կրճատել, կամ ընտրել ավելի ցածր կալորիականություն ունեցող ուտեստներ:
Ժամանակը հաշվի առնելը նույնպես կարևոր է: Պետք է հետևել, որ նույնիսկ թեթև սնվելու դեպքում երկու ժամ ընդմիջում լինի: Ընթրիքի և նախաճաշի միջև պետք է առնվազն 12 ժամ ընդմիջում լինի, իսկ ավելի օպտիմալ տարբերակով 14 ժամ, քանի որ գիշերը արյունը մաքրվում է, և կարգավորվում է նյութափոխանակությունը: