«Ի՞նչ պետք է օգտագործի տղամարդը իր սննդակարգում, որպեսզի պահպանի առողջությունն ու երիտասարդությունը: Ձեզ ենք ներկայացնում այն սննդամթերքները, որոնք կօգնեն լինել առույգ, առողջ և մնալ երիտասարդ»- գրում է 168.am-ը:
1. Միս Միսը համարվում է պարտադիր մթերք' տղամարդկանց համար նախատեսված հատուկ սննդակարգի համար: Միսը պարունակում է մեծ թվով սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են տղամարդու օրգանիզմի աճի, զարգացման և նորմալ գործունեության համար: Այն ոչ միայն օգնում է մտածել, այլև ակտիվ գործել: Միսը սթրեսների ժամանակ ապահովում է անհրաժեշտ էներգիայով, ինչպես նաև՝ մեծ ջանքեր պահանջող աշխատանքների իրականցման համար:
2. Ձուկ և ծովամթերք Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձուկն իր մեջ պարունակող սննդարար նյութերով նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին և թույլ չի տալիս, որպեսզի տղամարդիկ տառապեն սրտի անբավարարության խնդիրներով: Ձկներից առավելապես խորհուրդ է տրվում օգտագործել սաղմոն, սկումբրիա և ծովատառեխ: Նշված ձկները պարունակում են ճարպաթթուներ, որոնք երկարացնում են տղամարդկանց երիտասարդությունը: Իսկ ծովամթերքները ոչ միայն համեղ են, այլև օգտակար, քանի որ հանդես են գալիս որպես հզոր աֆրոդիզիակներ և նպաստում են պոտենցիայի բարձրացմանը:
3. Կաթնամթերք Կաթնամթերքներից մածունը, յոգուրտը, ոչ յուղոտ կաթը նպաստում են ստամոքսաաղիքային տրակտի կանոնավոր աշխատանքին և թարմ են պահում օրգանիզմը: Կաթնամթերքը խորհուրդ է տրվում օգտագործել կեսօրին, որպեսզի երեկոյան ընթրելու ախորժակը չկորչի:
4. Բանջարեղեն և մրգեր Ֆրեշը տղամարդկանց օրգանիզմը կհագեցնի վիտամիններով և կնպաստի ուղեղի աշխատանքի ակտիվացմանը: խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել կես կիլոգրամ միրգ և բանջարեղեն: Պետք չէ սահմանափակվել միայն խնձորով և լոլիկով, քանի որ կան շատ այլ օգտակար մրգեր և բանջարեղեններ:
5. Ցինկով հարուստ մթերքներ Տղամարդու օրգանիզմն ամեն օր ցինկ պարունակող մթերքի կարիք ունի: Հենց ցինկն է պատասխանատու տղամարդկանց ակտիվ սեռական կյանքի և պոտենցիայի համար: Ցինկը ոչ միայն կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, այլև ամրապնդում է դիմադրողականությունը, և նպաստում առողջ սպերմատոզոիդների արտադրմանը: Ցինկ պարունակում են հետևյալ մթերքները՝ նարինջ, թուզ, գրեյպֆրուտ, մեղր, վարսակի շիլա, ընկույզ, լոբի, ձվի դեղնուց և լյարդ:
Ինչից պետք է խուսափել
Տղամարդը պետք է սնվի օրը երեք անգամ: Տղամարդու օրգանիզմը պետք է ստանա այնքան կալորիա, որպեսզի կարողանա մտածել, աշխատել, ակտիվ հանգստանալ և սպորտով զբաղվել: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել չափից յուղոտ սննդամթերքից, գազավորված ըմպելիքներից, կծու մթերքներից և խմորեղեններից, քանի որ նման սնունդը նպաստում է մարմնի ճարպակալմանը, ինչն էլ խանգարում է օրգանիզմի կանոնավոր աշխատանքը:
Պատրաստեց Շողեր Գալստյանը