Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նոյեմբերին առաջին անգամ կմայրանա: 2012-ի հունիսին ամուսնացած մարզուհին ու ամուսինը' Էրիկ Կարապետյանը, տղային անվանելու են Վաչե.“Որոշել ենք սկեսրայրիս պատվին անվանել: Արդեն ինձ պատկերացնում եմ մայրիկի կարգավիճակում, բայց միայնակ չեմ խնամելու, տատիկներն ինձ անպայման կօգնեն”:
Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է' ոչ միայն երեխայի խնամքի հետ կապված գրքեր է կարդում, այլեւ անգլերեն է պարապում իր գիտական թեզը գրելու համար. “Հիմա Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում հայցորդ եմ, թեզիս թեման կանանց ծանրամարտի մարզման մեթոդիկան է: Երեք տարվա ընթացքում պետք է պաշտպանեմ”:
Շարունակությունը` այստեղ: