Նաթալի Փորթմանն ամերիկյան Marie Claire ամսագրի նոյեմերյան թողարկման գլխավոր հերոսուհին կլինի: Ամսագրի շապիկի վրայի նրա լուսանկարն ապացուցում է, որ այժմ նա ավելի սեքսուալ է, քան նախկինում:
Աստղը հաճախակի է հայտնվում ամսագրերի շապիկներին, ամուսնու՝ Բենժամին Միլպեի հետ՝ կարմիր գորգերին, իր մասնակցությամբ զարդարում է Dior-ի գովազդային հոլովակները, իսկ առօրյա կյանքում մշտապես ֆոտոլրագրողների ուշադրության կենտրոնում է: Ի դեպ' շուտով Նաթալին երկրպագուներին կուրախացնի իր առաջին ռեժիսորական աշխատանքով:
Իսկ այն, որ աստղը գնալով ավելի է գեղեցկանում՝ դրա հետ դժվար է վիճել: