Գերմանացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ բռնկուն բնավորությունը կարող է երկարեցնել կյանքը:
Պարզվում է, որ բացասական էմոցիաների ակտիվ արտահայտումը ծայրահեղ լավ է ազդում մեր առողջության վրա: Դա նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
Հետազոտություն անցկացնելով, որին մասնակցել է շուրջ 6 հազար կամավոր, գիտնականները եկել են այն համոզման, որ այն մարդկանց մոտ, ովքեր փորձում են իրենց մեջ պահել բացասական հույզերը, հաճախ է բարձրանում արյան ճնշումը:
Նախկինում բժիշկները նույնպես եկել էին այն եզրակացության, որ հղի կանանց համար օգտակար է իրենց ամուսնու հետ սկանդալներ ունենալը: Հարաբերությունների բուռն վերլուծությունը թույլ կտա երկուսին էլ ազատվել անհանգստությունից: Բացի դրանից, դա նաև հոգեպես մոտեցնում է զույգերին: